Կարևոր իրադարձություններ

Պարետատան նիստում քննարկեցինք և չբացառեցինք որոշակի սցենարի դեպքում կրկին կարանտինային ռեժիմի սահմանումը․ Տիգրան Ավինյան

26 Մայիս, 2020 19:35
Պարետատան նիստում քննարկեցինք և չբացառեցինք որոշակի սցենարի դեպքում կրկին կարանտինային ռեժիմի սահմանումը․ Տիգրան Ավինյան

Այսօր պարետատան նիստում քննարկեցինք և չբացառեցինք որոշակի սցենարի դեպքում կրկին կարանտինային ռեժիմի սահմանումը, որոշ համայքներում նմանատիպ ռեժիմ սահմանվել է։ Այս մասին, այսօր՝ մայիսի 26-ին, պարետատան նիստից հետո առցանց ճեպազրույցում հայտարարեց ՀՀ փոխվարչապետ, արտակարգ դրության պարետ Տիգրան Ավինյանը:

«Որոշ բնակավայրերում կարանտինային ռեժիմ սահմանում ենք, ինչպես օրինակ Սեւանում, Արենիում: Ամեն ջանք դրվելու է, որ դրան չվերադառնանք:

Վարակի տարածման մարման մասին ընդհանրապես դեռեւս որեւէ երկիր չի խոսում, վարակը մեզ հետ մնալու է տեւական ժամանակ, հետեւաբար, մեր գերխնդիրն է, որ առողջապահական համակարգը կարողանա ապահովել բոլորի սպասարկման հնարավորությունը »,- հավելեց պարետը:

«Մենք նաև քննարկել ենք մեր թեստավորման քաղաքականության որոշակի փոփոխությունները և մասնավոր լաբորատորիաներին ներգրավելու հարցը և հնարավոր է որոշ ժամանակ անց թեստավորման շարունակական ավելացման պրոցեսը ավելի մեծ ծավալների կհասնի»,- նշեց Ավինյանը:

 

 

Լրահոս

Դիտել ավելին