Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    481,5
    487,5

  • EUR

    539,5
    551,5

  • RUB

    6,65
    6,95

Կարևոր իրադարձություններ

Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստը հետաձգվել է․ պաշտպաններից մեկի մոտ կորոնավիրուս է հաստատվել

26 Մայիս, 2020 14:21
Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստը հետաձգվել է․ պաշտպաններից մեկի մոտ կորոնավիրուս է հաստատվել

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ դատավոր Աննա Դանիբեկյանի, այսօր կրկին հետաձգեց սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման գործով հերթական նիստը։

 Դատավորը տեղեկացրեց, որ «Իզմիրլյան» ԲԿ-ից ստացվել է տեղեկանք այն մասին, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, ելնելով առողջական վիճակից, գտնվում է ստացիոնար բուժման մեջ և չի կարող ներկայանալ այսօրվա նիստին։

Դատավորը տեղեկացրեց, որ Սեյրան Օհանյանի պաշտպան Կարեն Մեժլումյանի միջնորդությանը, դրանով վերջինս տեղեկացրել է, որ պաշտպան Ինեսսա Պետրոսյանի մոտ հաստատվել է կորոնավիրուս, ինչի պատճառով Պետրոսյանը, ինչպես նաեւ Մեժլումյանը՝ որպես կոնտակտավոր անձ, ինքնամեկուսացվել են, ուստի չեն կարող ներկայանալ այսօրվա դատական նիստին եւ խնդրում են այն հետաձգել: Դատավորը նշեց, որ միջնորդության մեջ նշված չէ, թե կոնկրետ որ օրվանից են նրանք մեկուսացված, եւ այդ մասին հետաքրքրվեց Սեյրան Օհանյանից: Վերջինս ասաց, որ կոնկրետ տեղեկություններ չունի, բայց շուրջ 4-5 օր է:

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին