Կարևոր իրադարձություններ

Գավառում բախվել են Infiniti-ն ու Opel-ը. կա 2 վիրավոր

25 Մայիս, 2020 20:30
Գավառում բախվել են Infiniti-ն ու Opel-ը. կա 2 վիրավոր

Երեկ՝ մայիսի 24-ին, ժամը 11:00-ի սահմաններում Գավառ քաղաքի Ազատության փողոցում բախվել են Վանաձորի բնակիչ, 56-ամյա Արթուր Եդոյանի վարած Opel մակնիշի 35 ՍX 862 համարանիշի և Գավառի բնակիչ, 57-ամյա Արշակ Արշակյանի վարած Infiniti մակնիշի 88 AP 688 համարանիշի ավտոմեքենաները: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։

Աղբյուրի փոխանցմամբ՝ վթարի հետևանքով վարորդներից Ա. Եդոյանն ու նրա ուղևոր, Վանաձորի բնակիչ, 49-ամյա Անուշ Եդոյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Գավառ» բժշկական կենտրոն:

Աղբյուրի տեղեկություններով՝ վիրավոր Ա.Եդոյանը աշխատում է Վանաձոր քաղաքի թիվ 19 հիմնական դպրոցում, որպես տնօրեն: 

 

 

Լրահոս

Դիտել ավելին