Կարևոր իրադարձություններ

Երևան-Վորոնեժ չվերթով տուն են վերադարձել ևս 109 ռուսաստանցի․ Հայաստանում Ռուսաստանի դեսպանություն

23 Մայիս, 2020 16:27
Երևան-Վորոնեժ չվերթով տուն են վերադարձել ևս 109 ռուսաստանցի․ Հայաստանում Ռուսաստանի դեսպանություն

Հայաստանում Ռուսաստանի դեսպանությունը հայտարարություն է տարածել․

««Արմենիա» ավիաընկերությունից Երևան-Վորոնեժ-Երևան երթուղով ՀՀ քաղաքացիների համար նախապատրաստվող արտահանման չվերթի մասին տեղեկատվություն ստանալուց հետո դեսպանությունն սկսել է մշակել Ռուսաստանի կենտրոնական շրջաններ ռուսաստանցիների վերադարձի համար այդ թռիչքի օգտագործման հնարավորությունը:

Անհրաժեշտ համաձայնեցումներ են ձեռք բերվել Ռուսաստանի տարածաշրջանային իշխանությունների, նախարարությունների եւ գերատեսչությունների, ինչպես նաեւ Ռուսաստանի կառավարությանն առընթեր օպերատիվ շտաբի հետ: Արդյունքում ուրախ ենք տեղեկացնել, որ մայիսի 23 - ին Երևան-Վորոնեժ չվերթով տուն են վերադարձել ևս 109 ռուսաստանցիներ։

Օդանավի գրանցման եւ վայրէջքի գործընթացն անցել է բնականոն ռեժիմով ՝ ապահովելով Հայաստանի պարետային համակարգի կողմից երաշխավորված բոլոր անվտանգության միջոցառումները: «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում քաղաքացիներին անհրաժեշտ օգնություն են ցուցաբերել դեսպանատան հյուպատոսական բաժնի դիվանագետները:

Ընդհանուր առմամբ վերջին մեկ ամսում Հայաստանից Ռուսաստանի տարբեր շրջաններ է մեկնել 442 մարդ։

Ռուսաստանցիների վերադարձը տուն կազմակերպելու աշխատանքը շարունակվում է ամենօրյա ռեժիմով ։ Օգտվելով առիթից ՝ կցանկանայի շնորհակալություն հայտնել «Արմենիա» ավիաընկերությանը ցուցաբերած աջակցության համար»:

 

Լրահոս

Դիտել ավելին