Կարևոր իրադարձություններ

Սևանա լճի ափին հայտնաբերվել է տղամարդու դի. ըստ նախնական տեղեկությունների՝ նա որոնվում էր որպես անհետ կորած

23 Մայիս, 2020 15:32
Սևանա լճի ափին հայտնաբերվել է տղամարդու դի. ըստ նախնական տեղեկությունների՝ նա որոնվում էր որպես անհետ կորած

Այսօր՝ մայիսի 23-ին, արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության 9-11 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել ժամը 11։30-ի սահմաններում, որ Սևանա լճի «9-րդ ալիք» լողափի տարածքում՝ լճի ափին, տղամարդու դի կա։Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։

Աղբյուրի փոխանցմամբ՝ ըստ նախնական տեղեկությունների՝ հայտնաբերվածը, հնարավոր է՝ լինի Կոտաքի մարզի բնակիչ՝ 32-ամյա Վ. Վիրաբյան-ն է, ում անհետ կորելու փաստով մայիսի 8-ին  Սևանի քննչական բաժնում ՀՀ քր. օր-ի 104 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել էր քրեական գործ։

Աղբյուրի տեղեկություններով՝ քրգործը հարուցվել էր Կոտայքի մարզի բնակիչ, 32-ամյա Վ. Վիրաբյանի անհետ կորելու փաստով: Այդ օրը ոստիկանության Սևանի բաժին էին դիմել Վ. Վիրաբյանի հարազատները և հայտնել, որ նա Աբովյան քաղաքից եղբորը պատկանող ավտոմեքենայով եկել էր Սևան, որից հետո նրա գտնվելու վայրի մասին տեղեկություններ չունեին:

Նույն օրը ոստիկանության Սևանի բաժնի ծառայողները՝ բաժնի պետ Վիգեն Աղեկյանի գլխավորությամբ, Ծովագյուղի վարչական տարածքում՝ Սևանի ափամերձ հատվածում հայտնաբերել էին ավտոմեքենան, այնուհետև Արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանի հանձնարարականով որոնողական աշխատանքներին ներգրավվել էին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարարներն ու Սևանի ջրասուզակները, սակայն Սևանա լճում որոնողական աշխատանքները արդյունք չէին տվել: Ոստիկաններն ու փրկարարները հայտնաբերել էին նաև որոնվողի բաճկոնն ու բջջային հեռախուսը:

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին