Կարևոր իրադարձություններ

Սթափության և զգոնության կոչ եմ անում բոլոր սիսիանցիներին․ Արսեն Ավագյան

23 Մայիս, 2020 14:36
Հեղինակ՝ Արսեն Ավագյան
Սթափության և զգոնության կոչ եմ անում բոլոր սիսիանցիներին․ Արսեն Ավագյան

«Քաղաքացիական Պայմանագիր» կուսակցության անդամ Արսեն Ավագյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է հրապարակել, կից գրառմամբ․

«Սթափության և զգոնության կոչ եմ անում բոլոր սիսիանցիներին

Սիրելի սիսիանցիներ, նախնական տեղեկություններով Սիսիանում առկա է կորոնավիրուսի մի քանի տարբեր օջախներ և վարակը մեծանում է։
Խնդրում եմ բոլորիդ` եղեք հնարավորինս ուշադիր, տանից դուրս եկեք խիստ անհրաժեշտության դեպքում, կրեք դիմակ և ձեռնոց, պահպանեք սոցիալական հեռավորությունը։

Այսպես շարունակվելու դեպքում, Սիսիանը ամբողջությամբ կմեկուսացվի։

Մտածեք ձեր և ձեր ընտանիքի յուրաքանչյուր անդամի համար։

Նկարը Երևանից է` Կարեն Պողոսյանի ֆեյսբուքյան էջից»։

 

Լրահոս

Դիտել ավելին