Կարևոր իրադարձություններ

Սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին վայրերում սպասվում է նաև կարկուտ․ առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը

22 Մայիս, 2020 23:27
Սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին վայրերում սպասվում է նաև կարկուտ․ առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը

Հանրապետության տարածքում՝ մայիսի 23-ին հատկապես հյուսիսային շրջաններում, 24-25-ը շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին վայրերում սպասվում է նաև կարկուտ։ 26-27-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Այս մասին տեղեկանում ենք ԱԻՆ  Հիդրոմետ ծառայությունից։

Օդի ջերմաստիճանը մայիսի 24-25-ը կնվազի 8-10 աստիճանով։

Երևան քաղաքում՝ մայիսի 23-ին քաղաքի առանձին հատվածներում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Մայիսի 24-25-ը սպասվում է անձրև և ամպրոպ։ Մայիսի 26-27-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 20-22 մ/վրկ։

 

Լրահոս

Դիտել ավելին