Կարևոր իրադարձություններ

Ուժգին քամին բավականին վնասներ է հասցրել Շիրակի մարզի մեկ տասնյակից ավել բնակավայրերում. մարդկային զոհեր չունենք․ Տիգրան Պետրոսյան (լուսանկար)

22 Մայիս, 2020 21:05
Հեղինակ՝ Տիգրան Պետրոսյան
Ուժգին քամին բավականին վնասներ է հասցրել Շիրակի մարզի մեկ տասնյակից ավել բնակավայրերում. մարդկային զոհեր չունենք․ Տիգրան Պետրոսյան (լուսանկար)

Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ 

«Մոտ կես ժամ տևած ուժգին քամին բավականին վնասներ է հասցրել Շիրակի մարզի մեկ տասնյակից ավել բնակավայրերում։

Հիմնականում վնասվել են սեփական տների և բազմաբնակարան շենքերի տանիքները, կան շուռ եկած ծառեր. մարդկային զոհեր չունենք։

ԱԻՆ-ի ծառայողները և համայնքապետարանների ներկայացուցիչները, կոմունալ ծառայունների անձնակազմերն այս պահին իրականացնում են մաքրման, էլեկտրական միացումների վերականգման և վնասների գնահատման աշխատանքներ։

Վնասներ կրած համայնքների ղեկավարներին հանձնարարվել է տեղերում ձևավորել հանձնաժողովներ և գնահատված վնասների մասին տեղեկատվությունը ներկայացնել մարզպետարան»։

На изображении может находиться: небо, дерево, растение, на улице и природа

 

Լրահոս

Դիտել ավելին