Կարևոր իրադարձություններ

Գ.Ծառուկյանը եզակի ցեղատեսակի Սիմբա սպիտակ առյուծին նվիրեց Կենդաբանական այգուն (տեսանյութ)

21 Մայիս, 2020 14:31
Գ.Ծառուկյանը եզակի ցեղատեսակի Սիմբա սպիտակ առյուծին նվիրեց Կենդաբանական այգուն (տեսանյութ)

ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը, հունիսի 1-ին ընդառաջ, յուրատեսակ անակնկալ է մատուցել փոքրիկներին: Նա իր խնամքի տակ գտնվող եզակի ցեղատեսակի սպիտակ առյուծին նվիրել է Երևանի կենդանաբանական այգուն: «Հուսով եմ, որ հազարավոր մանուկներ, բնության այս հրաշալիքին տեսնելով ու շփվելով, է՛լ ավելի կսիրեն բնությունն ու կենդանական աշխարհը»,- նշված է ԲՀԿ նախագահի ֆեյսբուքյան գրառման մեջ: Փոքրիկ Սիմբային այգուն է հանձնել Գագիկ Ծառուկյանի կրտսեր որդին՝ Հովհաննես Ծառուկյանը: Կենդանաբանական այգու տնօրենն ու աշխատակիցները ոգևորութումբ են հյուրընկալել հնգամսյա առյուծին՝ համոզմունք հայտնելով, որ Սիմբայի շնորհիվ այգին էլ ավելի գրավիչ կդառնա:

 

Լրահոս

Դիտել ավելին