Կարևոր իրադարձություններ

Ալեն Սիմոնյանն առաջարկում է ավտոմեքենայի համարանիշի թվերի փոխարեն գրել նաև անուն. նախագիծ

21 Մայիս, 2020 13:50
Ալեն Սիմոնյանն առաջարկում է ավտոմեքենայի համարանիշի թվերի փոխարեն  գրել նաև անուն. նախագիծ

ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Ալեն Սիմոնյանն առաջարկում է «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման» մասին օրենքում կատարել օրենսդրական փոփոխություններ, որով հնարավորություն կտրվի  ավտոմեքենաների պետհամարանիշի թվերի փոխարեն անուն գրել։ Այս նախագիծը հրապարակված է ՀՀ Ազգային ժողովի կայքում: 

Նախագծի հիմնավորման մեջ մասնավորապես նշված է. 

Շատ երկրներում ընդունված փորձառություն է, երբ տրանսպորտային միջոցի սեփականատերը կարող է ինքն ընտել իր մեքենայի համարանիշը` կազմված որոշակի նիշներից: Հաշվի առնելով այն, որ ներկայումս առկա է որոշակի կարգ մեծ պահանջարկ վայելող համարանիշների ընտրության հարցում, սակայն չկա օրենսդրական այնպիսի կարգավորում, որը թույլ կտա տրանսպորտային միջոցի սեփականատիրոջը տրանսպորտային միջոցների հաշվառման համարանիշներում թույլատրված նախընտրելի տառերի եւ/կամ թվանշանների համակցությամբ եւ հերթականությամբ ձեւավորել հաշվառման համարանիշը, անհրաժեշտ ենք համարում այնպիսի օրենսդրական փոփոխության կատարումը, որը կտրամադրի նմանատիպ հնարավորություն: Իրավասու լիազոր մարմինն իր լիազորությունների շրջանակում կարող է ներդնել նման հաշվառման համարանիշների տրամադրման կարգ:

Առաջարկվող լուծումը

Օրենսդրական փոփոխության իրականացում «Ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման մասին» օրենքում, որն իրավական հենք կձեւավորի լիազոր մարմնի համար ընդունել տրանսպորտային միջոցների հաշվառման համարանիշներում թույլատրված նախընտրելի տառերի եւ/կամ թվանշանների համակցությամբ համարանիշ գնելու առաջարկ կատարելու, այնուհետեւ համապատասխան ընթացակարգերով այն տրամադրելու կամ մերժելու կարգ:

Ակնկալվող արդյունքը

Ենթադրվում է, որ կամայական նիշների համակցությամբ համարանիշներն իրենց գնային մակարդակում կլինեն առավելագույն շեմի վրա, հետեւաբար նման հնարավորության ընձեռումը կմեծացնի արտաբյուջետային միջոցների ներհոսքը եւ հնարավորություն կընձեռի տրանսպորտային միջոցների սեփականատերերին տրանսպորտային միջոցը շահագործելու իրենց համար նախընտելի նիշներից կազմված համարանիշներով:
 Նշենք, որ նախագիծը դեռևս չի ընդգրկվել ՀՀ ԱԺ օրակարգ: 

 

Լրահոս

Դիտել ավելին