Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    489,5
    496

  • EUR

    576
    588

  • RUB

    6,26
    6,51

Կարևոր իրադարձություններ

Փոխքաղաքապետը հանդիպում է ունեցել Երևանի նոր ավտոբուսների գնման մրցույթի 56 հայտատուների հետ

21 Մայիս, 2020 13:13
Հեղինակ՝ Հակոբ Կարապետյան
Փոխքաղաքապետը հանդիպում է ունեցել Երևանի նոր ավտոբուսների գնման մրցույթի 56 հայտատուների հետ

Երեւանի քաղաքապետի խոսնակ Հակոբ Կարապետյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է․

«Նախօրեին Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Հրաչ Սարգսյանը հեռավար նախամրցութային հանդիպում է ունեցել Երևանի նոր ավտոբուսների գնման մրցույթի 56 հայտատուների հետ:

Հանդիպման ընթացքում հայտատուները բարձրացրեցին գնումների ընթացակարգին և ավտոբուսների տեխնիկական չափորիշներին առնչվող հարցեր: Մրցույթային փաթեթներն էլեկտրոնային տարբերակով կներկայցվեն ս/թ-ի հունիսի 12-ին:

Երևանի ավտոբուսային ծրագիրն իրականացվելու է Վերակառուցման զարգացման եվրոպական բանկի վարկային միջոցներով, որի արդյունքում Երևանը կունենա 100 հատ 12 մ երկարությամբ նոր ավտոբուս, որոնք կաշխատեն սեղմված բնական գազով: Կիրականացվի նաև վարորդների վերապատրաստում:

Նախատեսվում է նաև կնքել պայմանագիր մրցույթում հաղթած կազմակերպության հետ, որը կիրականացնի ավտոբուսների տեխնիկական սպասարկումը»:

 

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին