Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    482,5
    487,5

  • EUR

    560,5
    570,5

  • RUB

    6,16
    6,41

Կարևոր իրադարձություններ

Դիմորդները կասեն՝ էս կորոնավիրուսը լազաթ տվեց. Փաշինյանը՝ 1 քննությամբ բուհ ընդունվելու մասին

21 Մայիս, 2020 12:00
Դիմորդները կասեն՝ էս կորոնավիրուսը լազաթ տվեց. Փաշինյանը՝ 1 քննությամբ բուհ ընդունվելու մասին

«Հետո էլ ասում եք․․․ էս կորոնավիրուսի շուրջ էնքան պոզիտիվ ենք ստեղծում, որ դիմորդները կասեն՝ էս կորոնավիրուսը լազաթ տվեց»: Այս մասին այսօր՝ մայիսի 21-ին, կառավարության նիստի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների 2020-2021 ուսումնական տարվա ընդունելության կարգը (ըստ բակալավրի ու անընդհատ և ինտեգրացված կրթական ծրագրի), ինչպես նաև բարձրագույն ուսումնական հաստատությունների (ըստ բակալավրի ու անընդհատ և ինտեգրացված կրթական ծրագրի) 2020-2021 ուսումնական տարվա մասնագիտությունների և ընդունելության քննությունների ցանկը: 

ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանն ասաց, որ կորոնավիրուսով պայմանավորված իրենք գրեթե ամբողջությամբ փոխել են այս տարվա ընդունելության կարգը և հարմարեցրել այն պայմաններին, որոնք ստացել են պարետատնից ու Առողջապահության նախարարությունից:

«Այս տարի ընդունելությունը բուհեր կլինի մեկ քննությամբ: Մեկ քննությունը սահմանել ենք այսպես՝ ընտրել ենք պարտադիր երեք առարկաներից մեկը։ Իսկ այն քննությունները, որոնք եղել են կամընտրական, թույլ ենք տվել, որ դիմորդը ընտրի: Փոփոխություն ենք իրականացրել առաջին հայտի մեջ։ Սրանով այսուհետ խրախուսելու ենք, որ դիմորդները մեծ կարևորություն տան մասնագիտական ընտրությանը, և առաջին հայտը լինի գերակա քննության ժամանակ: 

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին