Կարևոր իրադարձություններ

Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշմամբ ՀՀ կառավարությունը «Գասպարին ընդդեմ Հայաստանի» գործով կվճարի 5850 եվրո

20 Մայիս, 2020 20:29
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշմամբ ՀՀ կառավարությունը «Գասպարին ընդդեմ Հայաստանի» գործով կվճարի 5850 եվրո

Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշմամբ ՀՀ կառավարությունը «Գասպարին ընդդեմ Հայաստանի» գործով կվճարի 5850 եվրո: Այդ մասին որոշման նախագիծն ընդգրկված է կառավարության մայիսի 21-ի նիստի օրակարգում, գրում է  «Արմենպրես»-ը։

Նշվում է, որ ըստ հիմնավորման, «Գասպարին ընդդեմ Հայաստանի» գործով (գանգատ թիվ 6822/10) ՄԻԵԴ-ի 2020 թվականի  մարտի 26-ի վճռի համաձայն` Հայաստանի Հանրապետությունը պարտավոր է դիմումատուին վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո երեք ամսվա ընթացքում վճարել 5,850  եվրոյին համարժեք դրամ՝ վճռով սահմանված արդարացի հատուցման համար:

 

 

Լրահոս

Դիտել ավելին