Կարևոր իրադարձություններ

ԱԻՆ հոգեբանական աջակցության բաժնի հրահանգիչը 21-ամյա քաղաքացուն ցուցաբերել է հոգեբանական աջակցություն

19 Մայիս, 2020 23:14
ԱԻՆ հոգեբանական աջակցության բաժնի հրահանգիչը 21-ամյա քաղաքացուն ցուցաբերել է հոգեբանական աջակցություն

Այսօր՝ մայիսի 19-ին, ժամը 12։28-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Ավան 4-րդ փողոցի տներից մեկի քաղաքացին սպառնում է ինքնասպանություն գործել։ Այս մասին հայտնում են ԱԻՆ լրատվական ծառայությունից։

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և հոգեբանական աջակցության բաժնի հրահանգիչը։

Հոգեբանական աջակցության բաժնի հրահանգիչը քաղաքացուն (Մարիամ Մ․, ծնված 1999 թ․) ցուցաբերել է հոգեբանական աջակցություն։

 

 

Լրահոս

Դիտել ավելին