Կարևոր իրադարձություններ

«Ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամի 17-ամյա շահառուի վիրահատությունը հաջող ընթացք է ունեցել. Աննա Հակոբյան

19 Մայիս, 2020 19:55
Հեղինակ՝ Աննա Հակոբյան
«Ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամի 17-ամյա շահառուի վիրահատությունը հաջող ընթացք է ունեցել. Աննա Հակոբյան

ՀՀ վարչապետի տիկին, «Իմ քայլը» և  «City of smile/Ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․    

«Ուրախությամբ տեղեկացնում ենք, որ «Ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամի շահառուներից 17-ամյա Արմեն Պ․-ի վիրահատությունը հաջող ընթացք է ունեցել:

Վիրահատության ընթացքում օգտագործվել են հատուկ այդ միջամտության համար ‹‹Ժպիտների քաղաք›› բարեգործական հիմնադրամի գնած վիրահատական գործիքը (Echelon Flex 45 Endo Linear Cutter) և վիրահատական պարագաները (Endoscopic Cutter Reload), որոնց ընդհանուր արժեքը կազմում է 2․219․000 ՀՀ դրամ։

Շնորհակալ ենք «Սուրբ Աստվածամայր» Բժշկական Կենտրոնին և անձամբ բժիշկ Դավիթ Դալլաքյանին՝ վիրահատությունն անվճար կատարելու համար։

Արմենը շարունակում է բուժումը Մանկական քաղցկեղի և արյան հիվանդությունների կենտրոնում:
Վստահ եմ, որ նա շատ շուտով կհաղթահարի քաղցկեղն ու կգնա տուն։

Եթե ցանկություն ունեք օգնել Արմենին և մեր մյուս շահառուներին կարող եք մասնակցել մեր օնլայն բարեգործական դրամահավաքին այս հարթակի միջոցով՝ https://donate.cityofsmile.org/hy

Միասին կարող ենք կյանքեր փրկել»:

 

Լրահոս

Դիտել ավելին