Կարևոր իրադարձություններ

Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» նախագիծը

19 Մայիս, 2020 18:02
Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» նախագիծը

Քիչ առաջ ՀՀ Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» նախագիծը։

Կողմ քվեարկեց 87  պատգամավոր, դեմ՝ 0, ձեռնպահ՝ 0։

Նշենք, որ կառավարությունն առաջարկում է սահմանափակումները խախտողների համար սահմանել հետևյալ սահմանաչափը՝ բաց տարածքներում դիմակ չունենալու դեպքում քաղաքացին կտուգանվի 10000 դրամով, իսկ փակ տարածքներում պատասխանատվությունը կկրի գործատուն:

Հիշեցնենք, որ գործող օրենքով տուգանքը կազմում է նվազագույն աշխատավարձի 100-250-ապատիկը։

 

 

Լրահոս

Դիտել ավելին