Արթուր Պողոսյանը նշանակվել է Ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտի պետ։ Այս մասին տեղեկացանք ԱԱԾ մամուլի կենտրոնից։
Պողոսյանը նախկինում զբաղեցրել է Շիրակի մարզի դատախազի տեղակալի պաշտոնը։
Այսօր հայտնի դարձավ, որ ԱԱԾ քննչական դեպարտամենտի պետ Արթուր Աղաջանյանն իր դիմումի համաձայն ազատվել էր աշխատանքից: