Կարևոր իրադարձություններ

Ռուսաստանում կամավորների վրա կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի փորձարկումները կարող են սկսվել հուլիսին․ ТАСС

18 Մայիս, 2020 22:09
Ռուսաստանում կամավորների վրա կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի փորձարկումները կարող են սկսվել հուլիսին․ ТАСС

Ռուսաստանի առողջապահության նախարարությունը դեռևս թույլ չի տվել կամավորների վրա պատվաստանյութի հետազոտություն անցկացնել։ Փորձարկումների նախնական ամսաթիվը կարող է լինել հուլիսը: Այս մասին հայտարարել է երկրի Համաճարակաբանության և միկրոկենսաբանության ազգային հետազոտական կենտրոնի տնօրեն Ալեքսանդր Գինցբուրգը, գրում է ТАСС-ը։

«Համավարակի պայմաններում պատվաստանյութը կփորձարկվի: Այդ իսկ պատճառով որպեսզի կամավորները, որոնք այժմ գրանցվում են, գիտափորձին մոտենան չվարակված, նրանց պետք է ինչ-որ կերպ պաշտպանել տվյալ վիրուսով վարակվելուց»,- ասել է ռուս պաշտոնյան:

 

 

Լրահոս

Դիտել ավելին