Կարևոր իրադարձություններ

Շիրակի մարզում կորոնավիրուսից առողջացածների թիվը 91 է․ մեկուսացման և ինքնամեկուսացման ցուցում ունի 161 քաղաքացի․ մարզպետարան

18 Մայիս, 2020 20:17
Շիրակի մարզում կորոնավիրուսից առողջացածների թիվը 91 է․ մեկուսացման և ինքնամեկուսացման ցուցում ունի 161 քաղաքացի․ մարզպետարան

Շիրակի մարզում կորոնավիրուսից առողջացածների թիվը 91 է, անցած երկու օրերին Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցից դուրս է գրվել 27 քաղաքացի։ Այս մասին տեղեկանում ենք Շիրակի մարզպետարանի տարածած հաղորդագրությունից։

Մայիսի 18-ի դրությամբ ինֆեկցիոն հիվանդանոցում կորոնավիրուսով 45 հիվանդ է բուժում ստանում, նրանցից 38-ը Շիրակի մարզի բնակիչ է։ 26 հիվանդներ բուժվում են մայրաքաղաքում:

Հիվանդության անախտանիշ ընթաքով 62 պացիենտներ տեղափոխվել են հյուրանոցներ։

Շիրակի մարզում այս պահին մեկուսացման և ինքնամեկուսացման ցուցում ունի 161 քաղաքացի։

Նշվում է, որ մարտի մեկից մինչ օրս մարզի բուժհաստատություններում և հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի մարզային կենտրոնում իրականացվել է 1567 նմուշառում, մայիսի 12-ից 17-ը ներառյալ Գյումրիում իրականացվել է 244 նմուշառման հետազոտություն։

 

 

Լրահոս

Դիտել ավելին