Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    483
    488,5

  • EUR

    570
    580

  • RUB

    6,3
    6,55

Կարևոր իրադարձություններ

Հրդեհը բռնկվել է «ՎԵԳԱ» կահույքի արտադրամասում. Դեպքի վայր է մեկնել 2 մարտական հաշվարկ եւ մեկ ջրատար

18 Մայիս, 2020 10:27
Հրդեհը բռնկվել է «ՎԵԳԱ» կահույքի արտադրամասում. Դեպքի վայր է մեկնել 2 մարտական հաշվարկ եւ մեկ ջրատար

Հայաստանի ԱԻՆ-ում, մայիսի 17-ին, ժամը 17։00-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Մասիս քաղաքի Կայարան թաղամասում գտնվող «ՎԵԳԱ» ընկերության մոտակայքում այրվում է կուտակած թեփ: 

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ և մեկ ջրատար։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Սայաթ Նովա փողոցի թիվ 5 հասցեում գտնվող «ՎԵԳԱ» կահույքի արտադրամասի տարածքում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 18:26-ին, մարվել՝ 18:58-ին: Այրվել են շինության տանիքի ջերմամեկուսիչ շերտը (մոտ 50 քմ) և մոտակայքում կուտակած թեփ (մոտ 25 խմ)։

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին