Կարևոր իրադարձություններ

ԱՄՆ գիտնականները կորոնավիրուսին հակազդող հակամարմին են հայտնաբերել

17 Մայիս, 2020 10:00
ԱՄՆ գիտնականները  կորոնավիրուսին  հակազդող հակամարմին են հայտնաբերել

Sorrento Therapeutics կենսադեղագործական ընկերությունում աշխատող գիտնականները հայտնաբերել են հակամարմին, որը, նրանց խոսքով, 100 տոկոսով «արգելափակում» է կորոնավիրուսը։ Տեղեկությունը հայտնում է Deutsche welle

Պարբերականի աղբյուրի համաձայն՝ մասնագետները միլիարդավոր հակամարմիններ են ուսումնասիրել և բացահայտել, որ դրանցից մի քանի հարյուրը կարող են ազդել կորոնավիրուսի վրա։ Գիտնականներն առանձնացրել են տասնյակ հակամարմիններ, իսկ հետագա հետազոտությունները ցույց են տվել, որ մեկը՝ STI-1499-ը, կարող է մարդու բջիջները 100-ով պաշտպանել վարակից։

Ըստ գիտնականների` հակամարմինը «պատիճավորում» է վարակն ու չորս օրվա ընթացքում դուրս բերում օրգանիզմից։ Չեզոքացնող հակամարմինները կարող են նաև ժամանակավոր պատվաստանյութ լինել նրանց համար, ովքեր դեռ չեն վարակվել կորոնավիրուսով։

Այդ հակամարմինների խառնուրդը կարող է մարդու բջիջների համար դառնալ «պաշտպանիչ էկրան», որը կկանխի COVID-19–ի ներթափանցումը։

«Երբ հակամարմինը կանխում է վարակի ներթափանցումը, այն պարզապես չի կարողանում գոյատևել․․․ Այսպիսով, եթե մենք թույլ չտանք, որ վարակը բջիջ ներթափանցի, վարակն ի վերջո կվերանա», - Fox News-ի հետ զրույցում ասել է ընկերության տնօրեն Հենրի Ջին։

Լաբորատորիայում ընդգծել են, որ սա դեղամիջոց է։ Փորձարկումներն առայժմ անցկացվել են լաբորատոր պայմաններում, այդ պատճառով ընկերությունը դեղորայքը թողարկելու թույլտվություն դեռ չի ստացել։




 

Լրահոս

Դիտել ավելին