Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    479
    482

  • EUR

    555
    563

  • RUB

    7,5
    7,75

Կարևոր իրադարձություններ

Սիրիայի բանակը մասամբ վերահսկողություն է սահմանել Հոմսի հարակից շրջաններում

17 Հոկտեմբեր, 2015 10:10
Սիրիայի բանակը մասամբ վերահսկողություն է սահմանել Հոմսի հարակից շրջաններում

Սիրիայի ԶՈւ–ն Հոմս գավառի հյուսիսում իրականացրած գործողության արդյունքում մասամբ վերահսկողություն է սահմանել որոշ ավաններում։ Այս մասին, «ՌԻԱ նովոստի»–ի փոխանցմամբ, հաղորդել է Սիրիայի Արաբական Հանրապետության ԶՈւ ներկայացուցիչ, բրիգադային գեներալ Ալի Մայհուբը։

Նրա խոսքերով՝ մասամբ վերահսկողության տակ են վերցվել Թեր–Մաալյա, Ջաուալիք, Սունայսիլ, Դար ալ–Քաբիրա ավանները։

Գեներալը նշել է, որ սիրիական բանակը նաև երկու ավան է ազատագրել Էլ–Քունեյթրա քաղաքի շրջանում։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Հոմսի հյուսիսում մեկնարկել է կառավարական զորքերի ռազմական գործողությունը։

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին