Կարևոր իրադարձություններ

Մենք չենք ուզում՝ մեր այգիներում մահճակալներ դրվեն, մարդիկ մեր աչքի առաջ մահանան․ Ավինյանը՝ դիմակի անհարմարության մասին

14 Մայիս, 2020 17:54
Մենք չենք ուզում՝  մեր այգիներում մահճակալներ դրվեն, մարդիկ մեր աչքի առաջ մահանան․ Ավինյանը՝ դիմակի անհարմարության մասին

«Եթե դուք ասում եք, որ դիմակ կրելն անհարմարություններ է պատճառում, ես ձեզ վստահեցնում եմ, որ վարակվելն ավելի մեծ անհարմարություններ է պատճառելու: Այդ վարակի տարածումը հասարակության համար խնդիր է դառնում: Շատ երկրներ դրա միջով անցել են, և մենք չենք ուզում, որ մեր այգիներում մահճակալներ դրվեն, մարդիկ մեր աչքի առաջ մահանան: Այո, անհարմար է, այո, թանկ է, բայց այս պահանջները նրա համար են, որ չգնանք վատ երկրների սցենարով»,- այս մասին այսօր՝ խորհրդարանում հրավիրված հատուկ նիստի ժամանակ արձագանքելով պատգամավոր Սերգեյ Բագրատյանին, ասաց Հայաստանի պարետ, փոխվարպաետ Տիգրան Ավինյանը։ 

Ավելի վաղ, պարետը հայտարարել էր, որ մայիսի 25-ից պարտադիր պայման է լինելու դիմակների կրումը՝ բոլոր վայրերում, այդ թվում՝  ռեստորանների փակ սրահներում։ Նրանք, ովքեր կխախտեն որոշումը կտուգանվեն ՀՀ ոստիկանության կողմից։   

 

 

Լրահոս

Դիտել ավելին