Կարևոր իրադարձություններ

Պուտինի խոսնակ Դմիտրի Պեսկովի մոտ կորոնավիրուսը ուղեկցվում է երկկողմանի թոքաբորով

13 Մայիս, 2020 23:15
 Պուտինի խոսնակ Դմիտրի Պեսկովի մոտ կորոնավիրուսը ուղեկցվում է երկկողմանի թոքաբորով

Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հիվանդանոցում է գտնվում, նրա մոտ կորոնավիրուսը ուղեկցվում է երկկողմանի թոքաբորով: Այս մասին նա հայտնել է Коммерсантъ-ին տված հարցազրույցում:

«Այժմ թոքաբորբի պարագայում ևս բուժվում են տանը, եթե այն միակողմանի է: Երբ երկկողմանի է ընտրություն չկա»,- ասել է Պեսկովը:

«Այս հիվանդության հարցում կարևորը բաց չթողնելն է: Այս վիրուսն արյունախում է»,- հավելել է Պեսկովը:

«Անձամբ չենք շփվել ավելի քան մեկ ամիս: Դե, իհարկե: Եվ դրա անհրաժեշտությունը չի էլ եղել։ Աշխատանքը այլ կերպ է կազմակերպված: Դա որեւէ կերպ չի փոխում աշխատանքային գործընթացի էություն»,- ասել է Պեսկովը՝ պատասխանելով այն հարցին, թե երբ է վերջին անգամ շփվել նախագահի հետ:

 

 

Լրահոս

Դիտել ավելին