Կարևոր իրադարձություններ

Գևորգ Կոստանյանը ՌԴ-ում վարակվել է կորոնավիրուսով. «Հրապարակ»

14 Մայիս, 2020 08:25
Գևորգ Կոստանյանը ՌԴ-ում վարակվել է կորոնավիրուսով. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է.

Կորոնավիրուսի տարածման տեմպերը Ռուսաստանում աննախադեպ են, եւ հիվանդության պիկին դեռ չեն հասել, բայց կարանտինի ամենաբարձր ռեժիմն է կիրառվում, Մոսկվայում՝ հատկապես։ 4 հայտնի պաշտոնյա է արդեն վարակվել, այդ թվում՝ վարչապետ Միշուստինը եւ Պուտինի մամլո խոսնակ Դմիտրի Պեսկովը: Վարակից զերծ չեն մնում նաեւ Ռուսաստանում ապրող հայերը, որոնք բավականին լուրջ թիվ են կազմում:

Ի դեպ, մեր տեղեկություններով, կորոնավիրուսով վարակվել, մոսկովյան հիվանդանոցներից մեկում արդեն բուժվել է նաեւ ՀՀ նախկին դատախազ Գեւորգ Կոստանյանը, որը դասախոսում է ՌԴ դատախազության համալսարանում:

 

 

Լրահոս

Դիտել ավելին