Կարևոր իրադարձություններ

Լիտվայի կողմից որպես մարդասիրական օգնություն Հայաստան է ուղարկվել 100 հազար եվրո արժողությամբ բժշկական սարքավորումներ

13 Մայիս, 2020 22:30
Լիտվայի կողմից որպես մարդասիրական օգնություն Հայաստան է ուղարկվել 100 հազար եվրո արժողությամբ բժշկական սարքավորումներ

Այսօր՝ մայիսի 13-ին, Լիտվայի Շիաուլյայ քաղաքի օդանավակայանում տեղի ունեցավ Լիտվայի կողմից Հայաստանին որպես մարդասիրական օգնություն տրամադրվելիք բժշկական սարքավորումների փաթեթավորման և ճանապարհման արարողությունը, որին մասնակցել է Լիտվայում ՀՀ դեսպանության հյուպատոս Միսակ Բալայանը։ Այս մասին տեղեկանում ենք Լիտվայում ՀՀ դեսպանության տարածած հաղորդագրությունից։ 

Նշվում է, որ մարդասիրական օգնության տրամադրման մասին որոշումը Լիտվայի կառավարությունը կայացրել էր ապրիլի 22-ին, ըստ որի՝ Արևելյան Գործընկերության անդամ մի շարք երկրների, այդ թվում՝ Հայաստանին, կորոնավիրուսի դեմ պայքարում աջակցելու համար հատկացվեց ընդհանուր արժողությամբ 100 հազար եվրոյի օգնություն՝ լիտվական ընկերությունների կողմից արտադրված բժշկական պարագաների տեսքով։

 

Լրահոս

Դիտել ավելին