Կարևոր իրադարձություններ

Եղվարդի դատարանի ողջ անձնակազմը մեկուսացված է

13 Մայիս, 2020 17:31
Եղվարդի դատարանի ողջ անձնակազմը մեկուսացված է

Եղվարդի դատարանի ողջ անձնակազմը մեկուսացված է կորոնավիրուսային վարակի պատճառով։ Այս մասին Shabat.am-ի հետ զրույցում ասաց փաստաբան Վահան Հովհաննիսյանը։

«Այսօր առավոտյան նախապես նշանակված դատական նիստ ենք  ունեցել Գեղամ Մարգարյանի մոտ։ Գնացել ենք և դատական նիստերի դահլիճում մարդ չկար, դատարանի երկհարկանի շենքում մարդ չկար, կարգադրիչներից միայն մեկ հոգի էր դատարանի շենքում, որն էլ ասաց, որ երկու-երեք օր առաջ դատարանի ամբողջ աշխատակազմին մեկուսացրել են և դատական նիստեր չեն ընթանում»,- ասաց փաստաբանը։

Փորձեցինք, հավելյալ տեղեկատվություն ստանալ Դատական դեպարտամենտից, սակայն հեռախոսազանգերին ոչ ոք չպատասխանեց։ 

Մարիամ Մելքումյան

 

 

Լրահոս

Դիտել ավելին