Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանն ընդդեմ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գործով դատական առաջին նկստը հետաձգվեց։
Նիստին ներկա չէին Հրայր Թովմասյանի ներկայացուցիչները։Բացի այդ Հայցվոր կողմը միջնորդություն էր ներկայացրել դատարան՝ հետաձգելու դատական նիստը կորոնավիրուսի տարածման ռիսկերից խուսափելու համար, ինչի մասին տեղյակ չէր պատասխանող կողմը՝ ի դեմս փաստաբան Գևորգ Գյոզալյանի: Վերջինս նշեց, որ միջնորդությունը ընդհանրապես չպետք է քննվի, քանի որ հայցվոր կողմը չարաշահել է իր իրավունքները:
Հաջորդ նիստը նշանակվեց հունիսի 19-ին՝ ժամը 11։00-ին:
Հիշեցնենք՝ Հրայր Թովմասյանը պահանջում է ներողություն խնդրել վիրավորանք հանդիսացող արտահայտությունների համար և հերքել զրպարտություն հանդիսացող տեղեկությունները:
Այս գրառումից հետո Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանը խնդրել էր իր փաստաբաններին հայցադիմում պատրաստել ընդդեմ վարչապետ Նիկոլ Փաշինյանի: