Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    482,5
    487,5

  • EUR

    562
    572

  • RUB

    6,19
    6,44

Կարևոր իրադարձություններ

Արցախի նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյանը հայտարարություն է տարածել

13 Մայիս, 2020 13:00
Արցախի նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյանը հայտարարություն է տարածել

Որպես Արցախի Հանրապետության ընտրված նախագահ՝ ես ընդունում եմ կառավարման գործում սկզբունքային փոփոխությունների հանրային պահանջը՝ միանձնյա որոշումների, անձնական նախասիրությունների, այս կամ այն գործչի նկատմամբ ունեցած համակրանքի փոխարեն: Այս մասին ասված է Արցախի նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյանի հայտարարության մեջ:

 

«Հարգելի՛ հայրենակիցներ

Նորընտիր Խորհրդարանի ձեւավորման կարեւոր գործընթացից առաջ այսօր՝ ընդամենը կես ժամ հետո, Շուշիի մշակույթի պալատում իմ գլխավորած դաշինքի անդամ կուսակցությունների պատասխանատուների մասնակցությամբ արտահերթ ընդլայնված նիստ ենք հրավիրել: Ավելի քան երկու հարյուր հիսուն պատվիրակներով բաց ու թափանցիկ պայմաններում քննարկում կիրականացնենք, ապա փակ գաղտնի քվեարկությամբ կորոշենք, թե «Ազատ հայրենիք - ՔՄԴ» կուսակցությունների դաշինքի ցուցակով պատգամավորության մանդատ ստացածներից ովքեր են առաջադրվելու Ազգային ժողովի նախագահի պաշտոնի եւ մշտական հանձնաժողովների ղեկավար կազմերի համար:

 

Սա մեր կողմից ներդրվող բոլորովին նոր քաղաքական մշակույթ է: Կարծում եմ՝ ժողովրդավարության հասունության աստիճանն Արցախում թույլ է տալիս մեզ նման համարձակ քայլ կատարել: Որպես Արցախի Հանրապետության ընտրված նախագահ՝ ես ընդունում եմ կառավարման գործում սկզբունքային փոփոխությունների հանրային պահանջը՝ միանձնյա որոշումների, անձնական նախասիրությունների, այս կամ այն գործչի նկատմամբ ունեցած համակրանքի փոխարեն:

Արդյունքների մասին տեղյակ կպահենք նիստի ավարտից անմիջապես հետո»:

 
 

 

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին