Կարևոր իրադարձություններ

Վրաստանը զբոսաշրջիկներից բժշկական տեղեկանքներ կպահանջի

13 Մայիս, 2020 11:20
Վրաստանը զբոսաշրջիկներից բժշկական տեղեկանքներ կպահանջի

Վրաաստանը սկսելու է օտարերկրյա զբոսաշրջիկներից բժշկական տեղեկանքներ պահանջել, որտեղ կնշվի, որ այդ երկիր մուտք գործող անձը վարակված չէ կորոնավիրուսով։ Այս մասին հայտնել է Վրաստանի էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության ազգային վարչակազմի ղեկավար Մարիամ Կվրիվիշվիլին։

Վրաստանի կառավարությունը ներկայացրել է տուրիզմի գործարկման հակաճգնաժամային ծրագիր, որի աշխատանքն արդեն 2 ամիս ամբողջությամբ դադարեցված է համավարակի պատճառով: Սպասվում է, որ հունիսի 15-ից կբացվի ներքին տուրիզմը, իսկ հուլիսի 1-ից Վրաստանը կսկսի ճանապարհորդների ընդունել արտասահմանից:

 

 
 
 

Լրահոս

Դիտել ավելին