Կարևոր իրադարձություններ

Վարչապետը նոր որոշում է ստորագրել

12 Մայիս, 2020 18:50
Վարչապետը նոր որոշում է ստորագրել

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նոր որոշում է ստորագրել։

Որոշման մեջ, մասնավորապես, ասված է․

«Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածով՝

1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2019 թվականի հունիսի 17-ի «Քաղաքաշինական ամբողջական լուծումներ պահանջող ծրագրերի քննարկման միջգերատեսչական հանձնաժողով ստեղծելու և դրա անհատական կազմը հաստատելու մասին» N 767-Ա որոշման հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի»։

Համաձայն հավելվածի՝ հանձնաժողովը գլխավորելու է վրչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը: Հանձնաժողովում են նաև ՏԿԵ նախարար Սուրեն Պապիկյանը, Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը, Երեւանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանը, Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը և այլն։

 

Լրահոս

Դիտել ավելին