Կարևոր իրադարձություններ

Սպառնալիքներ, սեռական բնույթի հայհոյանքներ. միջադեպ ՝ հեծանվորդի և «Իմ քայլը» պատգամավորի միջև. վերջինս դիմել է ոստիկանություն

12 Մայիս, 2020 18:21
 Սպառնալիքներ, սեռական բնույթի հայհոյանքներ. միջադեպ ՝ հեծանվորդի և «Իմ քայլը» պատգամավորի միջև. վերջինս դիմել է ոստիկանություն

Քիչ առաջ համացանցում շրջանառվեց, որ երեկ՝ մայիսի 11-ին, ոստիկանության Կենտրոնական բաժին է դիմել Երևանի բնակիչ` 45-ամյա Նիկոլայ Բաղդասարյանը և հայտնել, որ նույն օրը, ժամը 17։00-ից մինչև 17։15-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը հեծանվով մեծ արագությամբ ընթացել է դեպի իր ուղղությամբ, փորձել վրաերթի ենթարկել իրեն, ապա իր հասցեին հնչեցրել է սպառնալիքներ և սեռական բնույթի հայհոյանքներ։Նշենք որ վրաերթի ենթարված անձը ԱԺ  «իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նիկոլայ Բաղդասարյանն է: Shabat.am-ը կապ հաստատեց պատգամավորի հետ, վերջինս հաստատեց տեղեկությունը :

«Դրա վերաբերյալ ես Ոստիկանություն հայտարարություն եմ ներկայացրել:Հաշվի առնելով, որ այս պահին կատարվում է հետաքննություն դրա շահերից ելնելով ոչինչ չեմ կարող ասել»,- ասաց նա:

Հարցին, թե դեպքը որտե՞ղ է տեղի ունեցել և ինչպե՞ս, պատգամավորը կրկին հրաժարվեց պատասխանել, միայն ասաց.

«Նպատակահարմար չեմ գտնում մամուլի միջոցով այդ մասին ներկայացնել: Հետաքննություն է  իրականացվում: Դրանից հետո պարզ կլինի, թե ով է եղել: Անձի ինքնությունը կճշտեն, հետո նոր կտեղեկացնեմ: Միջադեպը տեղի է ունեցել հեծանվորդի հետ»,- եզրափակեց վերջինս:

Նշենք, որ ըստ նախնական տեղեկությունների՝ դեպքը տեղի է ունեցել Սահմանադրական դատարանի դիմաց:

Աննա Ղազարյան

 

 

Լրահոս

Դիտել ավելին