Կարևոր իրադարձություններ

Այրվել է Գյումրի քաղաքի Չայկովսկու փողոցի տնակներից մեկը․ ԱԻՆ (տեսանյութ)

11 Մայիս, 2020 18:36
Այրվել է Գյումրի քաղաքի Չայկովսկու փողոցի տնակներից մեկը․ ԱԻՆ (տեսանյութ)

Երեկ՝ մայիսի 10-ին, ժամը 22:09-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Չայկովսկու փողոցի տնակներից մեկում։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԻՆ լրատվական ծառայությունից։

Դեպքի վայր է մեկնած ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի մարտական հաշվարկ պարզել է, որ հրդեհը բռնկվել է Չայկովսկու փողոցի վերջնամասում գտնվող ոչ բնակելի տնակում:

Հրդեհը  մեկուսացվել է ժամը 22:56-ին, մարվել՝ 00:39-ին: Այրվել է տնակը ներսի գույքով (մոտ 24 քմ)։

 

Լրահոս

Դիտել ավելին