Կարևոր իրադարձություններ

«Սրիկան դու ես Արսեն Բաբայան, որ սրիկայությունների միջոցով ձեռք բերված հաց ուտելով ես մեծացել». Նախկին քաղհալածյալի արձագանքը Արսեն Բաբայանին

11 Մայիս, 2020 13:20
Հեղինակ՝ Վահագն Ղուկասյան
«Սրիկան դու ես Արսեն Բաբայան, որ սրիկայությունների միջոցով ձեռք բերված հաց ուտելով ես մեծացել». Նախկին քաղհալածյալի արձագանքը Արսեն Բաբայանին

Վահագն Ղուկասյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Այս խոսքերի հեղինակն է սրիկան։
«Ես քեզ կալանավայր եմ ուղարկում, բայց դա իմ ցանկությամբ չի, ես ընդամենը քո քաղաքական հակառակորդների պատվերն եմ կատարում»։
Եվ ուրեմն դո՛ւ, Արսեն Բաբայան, որդին Հակոբի, դու սրիկայի զավակ ե՛ս։ Սրիկայաբար ձեռք բերված հաց ուտելով ես մեծացել, ապրել։

Ստորև ինչ որ գրում եմ, սրիկայի զավակ Արսեն Բաբայան, քեզ համար նորություն չի, բազմաթիվ փաստաթղթերով, բազմաթիվ անգամներ եմ ասել ու ապացուցել։

Քո հայրն էր Արսեն Բաբայան, Հակոբ Բաբայանը, ով որպես ՀԿԳ քննիչ տեղավորվել էր գլխ․դատախազությունում և սահմանադրախախտ Ռոբերտ Քոչարյանի իջեցրած ապօրենի պատվերներն էր կատարում՝ հետապնդում ու դատարան էր քաշ տալիս ընդիմադիրներիս։ Կեղծում ու քոչարյանահաճո ուղղություններ էր տալիս քր․գործերին, որոնք հենց այդ նպատակով էին հանձնվում՝ «Բաղրամյան 26»-ից իջեցված պատվերների թիվ 1 կատարողի համբավը ձեռք բերած Հակոբ Բաբայանին։ ՀՀ ՊՆ փոխնախարար Խորխոռունու սպանության գործը, «Հոկտեմբերի 27»-ի գործը, Մուշեղ Սաղաթելյանի դեմ ծավալված հետապնդումներն ու դատապարտելը, և այլն, և այլ, և վեևջապես, կամ ավելի ճիշտ այդ ամեն ապօրենիությունների ընթացքում նաև Վահագն Ղուկասյանի նկատմամբ կազմակերպված հետապնդումները, որ Արսեն Բաբայան, քո հոր Հակոբ Բաբայանի ձեռքերով կատարվեց։
2003թ․-ի հունվարի 10-ին իմ տանը կատարված խուզարկության և բազմաթիվ իրերիս առգրավման ողջ գործընթացում թույլ տրված իրավախախտումները, նախկին լրագրող և այժմ ԱԺ պատգամավոր Վահագն Հովակիմյանի աչքի առաջ տեղի ունեցավ, ինչի մասին պարոն Հովակիմյանը գրեց «ՀԺ»-ի հունվարի 11-ի համարում։ «ՀԺ»-ի այդ նույն համարում այդ մասին նաև ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ծավալուն հոդված գրեց ու բազմաթիվ այլ փաստարկներով հիմնավորեց, որ տեղի ունեցածը իմ նկատմամբ կատարվող քաղաքական հետապնդումների շարունակությունն էր։
Դու, սրիկայի զավակ՝ Արսեն Բաբայան, գիտես, տեղյակ ես, որ քո հայրը՝ Հակոբ Բաբայանն էր քննիչը։ Անձամբ ինձանից ես իմացել, տեղեկացել, որ առ այսօր պահպանում եմ վայրի ու օրենքի պահանջների խախտումներով կատարված խուզարկության արձանագրությունը։ Գիտես, տեղեկացվել ես, որ այդ և հետագա օրերին տեղի ունեցած ապօրենիությունների մասին 2003թ․-ի հունվարի 14-ին դիմում է մուտքագրվել ՀՀ Գլխ․դատախազությունում։
Տեղյակ ես, քո սրիկա հայրը՝ Հակոբ Բաբայանն էր գլխ․դատախազության իր աշխատասենյակում, աչքերիս նայելով ասում․ «Վահագն, ինձ ճիշտ հասկացիր, ես քո դեմ ոչինչ չունեմ, դու լավ գիտես, թե ում մազոլն ես տրորել ու որտեղ է որոշվել, որ դու դատվելու ես»։
Տեղյակ ես, գիտես, որ միայն հնարամտությանս շնորհիվ եմ, քո սրիկա հոր ճանկերից պրծել ու ընդհատակ անցել։ Տեղյակ ես, գիտես որ այդ ամենի մասին հայ հանրությունը 2003թ․-ի հունվարի 24-ին «ՀԺ»-ից է իմացել։ Իսկ ավելի մանրամասնություններով հունիսի 4-ի համարում, երբ մի սենյակում ուղիղ 169 օր փակված լինելուց հետո հայտարարեցի, որ ստիպված եմ ժողովրդավարական որևէ երկրից քաղաքական ապաստան խնդրել։ Տեղյակ ես, գիտես, որ քո սրիկա հոր՝ Հակոբ Բաբայանի միջոցով իրականացված հետապնդման մասին փաստաթղթերը ամբողջական էին այն աստիճան, որ առանց փաստաբանների օգնության, առանց դատարաններ դիմելու, անմիջապես պետական մարմնի համար լիարժեք բավարար եղան ինձ քաղաքական ապաստան և Ֆրանսիայում հիմնական ապրելու իրավունք տրվեց։
Այնպես, որ սրիկան դու ես Արսեն Բաբայան, որ սրիկայությունների միջոցով ձեռք բերված հաց ուտելով ես մեծացել։ Սրիկան ինձ հետապնդած, ինձ ունեցվածքից, տուն ու տեղից զրկած քո պաշպանած նախկին իշխանավորներն են։ Սրիկան անօրինական պատվերներ կատարած քո հայրն է, որ ես ի թիվս այլ զրկանքների, ստիպված եղա 17 տարի իմ Հայրենիքից հեռու ապրել։
Կարդա, սրիկայի զավակ՝ Արսեն Բաբայան, տող առ տող, բառ առ բառ կարդա, ու միգուցե ամաչես ու ձայնդ կտրես, ․․․
Իսկ ես, Վահագն Ղուկասյանս, որ չնայած 54 տարեկանում ձեր պեսների պատճառով ստիպված ամեն ինչ 0-ից եմ սկսում, բայց և հպարտ եմ։ Հպարտ եմ, որովհետև հիմա իմ ազատ Հայրենիքում եմ ու ձեր պեսների, ձեր տերերի, նրանց թվում նաև քո հայրիկի կատարած սրիկայություններն այսպես երեսներիդ շրփացնում եմ ու կշրփացնեմ։

Հայաստանի հպարտ քաղաքացի՝
Վահագն Ղուկասյան
10․05․2020»

 

 

Լրահոս

Դիտել ավելին