Կարևոր իրադարձություններ

Գեղարքունիքում երկու օրերի ընթացքում, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 11 նոր դեպք. մարզպետ

10 Մայիս, 2020 15:20
Գեղարքունիքում երկու օրերի ընթացքում, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 11 նոր դեպք. մարզպետ

Գեղարքունիքի մարզում` վերջին երկու օրերի ընթացքում, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 11 նոր դեպք, ապաքինվել է եւս 7 քաղաքացի։

Արձանագրվել է մահվան 1 դեպք։ Պացիենտը եղել է 61 տարեկան (կին) եւ ունեցել է ուղեկցող խրոնիկական հիվանդություններ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Գեղարքունիքի մարզպետ՝ Գնել Սանոսյանը:

Հաստատված դեպքեր ունենք մարզի Վարդենիս, Մեծ Մասրիկ, Շատվան, Սոթք, Նորակերտ, Ծովինար, Ծովազարդ, Սեւան, Դդմաշեն, Գեղամավան եւ Մարտունի (քաղաք) համայնքներում։

Բոլոր վարակակիրների շփման շրջանակը պարզվում է, ըստ բժշկական ցուցումների կատարվում է քաղաքացիների ինքնամեկուսացման եւ մեկուսացման գործընթացը։

 

 

Լրահոս

Դիտել ավելին