Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    483
    488,5

  • EUR

    570
    580

  • RUB

    6,3
    6,55

Կարևոր իրադարձություններ

Ողբերգական ավտովթար Արմավիրի մարզում. բախվել են BMW-ն ու 07-ը. մայր ու որդի տեղում մահացել են. կան վիրավորներ

10 Մայիս, 2020 11:50
Ողբերգական ավտովթար Արմավիրի մարզում. բախվել են BMW-ն ու 07-ը. մայր ու որդի տեղում մահացել են. կան վիրավորներ

Մայիսի 10-ին, ժամը 00։28-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երասխահուն-Վարդանաշեն ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ։ 

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ բախվել են «BMW» (վարորդ՝ Հայկ Խ․, ծնված 1977 թ.) և «ՎԱԶ-2107» (վարորդ՝ Իսլամ Շ․, ծնված 1994 թ.) մակնիշների ավտոմեքենաները, ինչի հետևանքով «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենայի վարորդը և ուղևորը (Ազնիվ Ո., ծնված 1960 թ.) տեղում մահացել են։

«BMW» մակնիշի ավտոմեքենայի վարորդին փրկարարները  մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային, ով հոսպիտալացվել է Արմավիրի ԲԿ, որտեղ ստանալով համապատասխան բուժօգնություն՝ դուրս է գրվել։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենանները և սահմանազատել տարածքը:

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին