Կարևոր իրադարձություններ

Կրակոցներ Տավուշի մարզում. նախկին պատգամավորի տղան ու ազգականները վնասվածքներ են ստացել

09 Մայիս, 2020 11:57
Կրակոցներ Տավուշի մարզում. նախկին պատգամավորի տղան ու ազգականները վնասվածքներ են ստացել

Մայիսի 8-ին, ժամը 19։30-ի սահմանում, ոստիկանության Իջևանի բաժին ահազանգ է ստացվել, որ Աչաջուր գյուղի «Քոքոբելյաններ» կոչվող ջերմոցի դիմաց վիճաբանություն, ծեծկռտուք է տեղի ունեցել,որի ժամանակ հնչել են կրակոցներ։ Այդ մասին հայտնում է Shamshyan.com-ը:

Աղբյուրի փոխանցմամբ՝ ոստիկանները պարզել են, որ ՀՀ ՊՆ ծառայող Սայադ Նազարյանը, ում հետ եղել են նաև 3 ՀՀ ՊՆ ծառայողներ, Իջևանի բնակիչ, 43-ամյա Էդմոնդ Էդիլյանի հետ ծեծի են ենթարկել Աչաջուր գյուղի բնակիչներ, 49-ամյա Վաչիկ Քոքոբելյանին, 29-ամյա Սևադա Քոքոբելյանին և 19-ամյա Յուրի Քոքոբելյանին, որոնք ստացել են մարմնական վնասվածքներ։
 

Ծեծկռտուքի ժամանակ հնչել են նաև կրակոցներ, որից հետո Քոքոբելյաններին ծեծի ենթարկողները դիմել են փախուստի։

Աղբյուրի տեղեկություններով՝ Վ. Քոքոբելյանը «ԷԿՈ ֆրուկտ» ՍՊԸ համասեփականատերն է, Ս. Քոքոբելյանը Ազգային ժողովի նախկին պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանի որդին է, ով աշխատում է «Գրին Հաուս» ՍՊԸ-ի տնօրեն, իսկ Յու. Քոքոբելյանը սովորում է Երևանի պետական համալսարանում։ 

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

 

 

Լրահոս

Դիտել ավելին