Կարևոր իրադարձություններ

Մայիսի 9-ի դրությամբ ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 146 նոր դեպք․ արձանագրվել է մահվան 1 նոր դեպք․ ԱՆ

09 Մայիս, 2020 11:02
Մայիսի 9-ի դրությամբ ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 146 նոր դեպք․ արձանագրվել է մահվան 1 նոր դեպք․ ԱՆ

Մայիսի 9-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 3175 դեպք, որոնցից 1267-ն` առողջացած, 44-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 1852 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 30397 թեստավորում: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱՆ ֆեյսբուքյան էջից։

Այսպիսով` ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 146 նոր դեպք և 49 առողջացած։

Մահվան դեպքի վերաբերյալ հայտնում ենք, որ պացիենտը եղել է 61 տարեկան (կին) և ունեցել է ուղեկցող խրոնիկական հիվանդություններ:

Նախորդ օրը արձանագրվել է մահվան 2 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 12 է։

 

Լրահոս

Դիտել ավելին