Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    483
    488,5

  • EUR

    571,5
    581,5

  • RUB

    6,35
    6,6

Կարևոր իրադարձություններ

«Ինձ համար մանդատը ոչ մի բան է․ քաղաքական հետևանքների ենք սպասում»․ Էդմոն Մարուքյան

08 Մայիս, 2020 16:11
«Ինձ համար մանդատը ոչ մի բան է․ քաղաքական հետևանքների ենք սպասում»․ Էդմոն Մարուքյան

Կսպասենք ժողովրդավարական երկրին հարիր գնահատական և քաղաքական հետևանք: Այս մասին այսօր՝ մայիսի 8-ին, հայտնի միջադեպից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:

Լրագրողների հարցին՝ ի՞ն հետևանքի մասին է խոսքը, ակնկալում է, որ մանդատներ վայր դրվե՞ն, պատգամավորը պատասխանեց.

«Ինձ համար մանդատը ոչ մի բան է, քաղաքական հետևանքի եմ սպասում: Իրենք (իշխանությունը, խմբ.) կորոշեն»,- ասաց նա:

Հարցին՝ հնարավո՞ր է, որ ԼՀԿ-ի պատգամավորները վայր դնեն մանդատները, Մարուքյանը պատասխանեց. «Լուսավոր Հայաստան»-ի մանդատները ժողովրդի մանդատներն են, էդ մանդատները օդից չեն ընկել»:

Այլ հարցերի նա չպատասխանեց:

 

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին