Կարևոր իրադարձություններ

Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Հայաստանում

08 Մայիս, 2020 00:07
Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Հայաստանում

Հանրապետության տարածքում՝ մայիսի 9-10-ը ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում, 8-ին, 11-ին առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ: Մայիսի 12-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Այս մասին տեղեկանում ենք ԱԻՆ  Հիդրոմետ ծառայությունից։

Օդի ջերմաստիճանը մայիսի 8-ի ցերեկը կբարձրանա 5-7 աստիճանով, 10-ի ցերեկը նույնքանով կնվազի։

Երևան քաղաքում՝ մայիսի 9-10-ը ժամանակ առ ժամանակ, 8-ի երեկոյան ժամերին սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 15-17 մ/վրկ։ Մայիսի 11-12-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

 

Լրահոս

Դիտել ավելին