Կարևոր իրադարձություններ

Կրակոցներ Երևանի Նոր Նորք վարչական շրջանում․ բերման է ենթարկվել 42-ամյա քաղաքացին

07 Մայիս, 2020 19:30
Կրակոցներ Երևանի Նոր Նորք վարչական շրջանում․ բերման է ենթարկվել 42-ամյա քաղաքացին

Այսօր՝ մայիսի 7-ին, ժամը 04:00-ի սահմաններում, ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 3-րդ հատուկ գումարտակի 2-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները Նոր Նորք վարչական շրջանում ծառայություն կատարելու ժամանակ կրակոցների ձայներ են լսել: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։

Աղբյուրի փոխանցմամբ ոստիկանները, ճիշտ կողմնորոշվելով, շրջափակել են Մոլդովական փողոցի 29/5 շենքի հարակից տարածքը և տաք հետքերով ապօրինի զենք կրելու, օգտագործելու կասկածանքով ոստիկանության Նոր Նորքի բաժին են բերման ենթարկել նշված փողոցի բնակիչ, 42-ամյա Ենոք Մ.-ին:

Աղբյուրի տեղեկություններով՝ արդեն ժամանած ոստիկանության Նոր Նորքի բաժնի օպերատիվ խումբը՝ հետաքննիչի գլխավորությամբ, դեպքի վայրի զննություն են կատարել և հայտնաբերել են «Մակարով» տիպի ատրճանակի՝ կրակված 2 պարկուճ, իսկ Ենոք Մ.-ի մոտ «Մակարով» տիպի ատրճանակ՝ 1 փամփշտակալով և 9 մմ տրամաչափի 3 փամփուշտ:

Փաստի առթիվ հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում: Հետաքննիչի որոշմամբ ատրճանակը առգրավված է: 

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

 

 

Լրահոս

Դիտել ավելին