Կարևոր իրադարձություններ

Աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 3,777,252-ի․ Worldometers

06 Մայիս, 2020 23:35
Աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 3,777,252-ի․ Worldometers

Աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 3 777 252-ի, մահացել է՝ 261 097-ը, ապաքինվել են՝ 1 273 664-ը։ Այս մասին տեղեկանում ենք Worldometers կայքից։

Մահացության ցուցանիշով առաջատարը ԱՄՆ-ն է, որտեղ կորոնավիրուսին զոհ է գնացել 72 767 մարդ, վարակվել՝ 1 242 345-ը:

Վարակվածների ընդհանուր թվով երկրորդն Իսպանիան է ՝ 253,682, այստեղ կորոնավիրուսային հիվանդությունից մահացել է 25,857 մարդ ։

Երրորդն Իտալիան է, որտեղ գրանցված վարակերի թիվը հասել է 214,457-ի, մահերինը՝ 29,684-ի։

Թուրքիայում վարակվածների թիվը հասել է 131,744-ի, այստեղ մահացել է 78,202 մարդ։

Ռուսաստանում վարակվածները 165,929-նն են, մահացել է 1,537 մարդ։

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը կորոնավիրուսի համավարակ է հայտարարել մարտի 11-ին:

 

 

Լրահոս

Դիտել ավելին