Կարևոր իրադարձություններ

Մայիսի 9-ին փակ են լինելու «Հաղթանակ» զբոսայգի և «Եռաբլուր» զինվորական պանթեոն տանող բոլոր ճանապարհները․ Ոստիկանություն (լրացված)

06 Մայիս, 2020 22:57
Մայիսի 9-ին փակ են լինելու «Հաղթանակ» զբոսայգի և «Եռաբլուր» զինվորական պանթեոն տանող բոլոր ճանապարհները․ Ոստիկանություն (լրացված)

Նոր կորոնավիրուսի համավարակի տարածումը կանխելու նպատակով մայիսի 9-ին փակ են լինելու «Հաղթանակ» զբոսայգի և «Եռաբլուր» զինվորական պանթեոն տանող հետիոտների ու տրանսպորտային միջոցների համար նախատեսված բոլոր ճանապարհները։ Այս մասին հայտնում են ոստիկանության լրատվական ծառայությունից։

Եռատոնի շրջանակում տեղի կունենան միայն պաշտոնական արարողակարգային միջոցառումներ, իսկ մասսայական միջոցառումները հետաձգվում են: 

Նշվում է, որ կարգը խախտելը կառաջացնի իրավական հետևանքներ։

Լրացում․ Պարետի ցուցումով մայիսի 8-ի՝ ժամը 7-ից մինչև մայիսի 9-ի՝ ժամը 23:59-ը «Եռաբլուր» պանթեոնում մարդկային կուտակումներից խուսափելու նպատակով կտեղակայվեն ոստիկանական վերակարգեր։

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին