Կարևոր իրադարձություններ

Գավառում տեղի ունեցած դեպքերի գործով մեղադրանք է առաջադրվել 17 անձի, ևս 4 անձ ձերբակալվել է՝ զանգվածային անկարգություններին մասնակցելու կասկածանքով․ ՔԿ

06 Մայիս, 2020 21:46
Գավառում տեղի ունեցած դեպքերի գործով մեղադրանք է առաջադրվել  17 անձի,  ևս 4 անձ ձերբակալվել է՝ զանգվածային անկարգություններին մասնակցելու կասկածանքով․ ՔԿ

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում՝ Գավառում երկու անձի սպանության և չորս անձի հրազենային մարմնական վնասվածքներ պատճառելու, մի խումբ անձանց կողմից բռնությամբ և գույքը ոչնչացնելով զուգորդված զանգվածային անկարգությունների դեպքերի առթիվ քննվող քրեական գործով մեղադրանք է առաջադրվել արդեն 17 անձի, ևս 4 անձ ձերբակալվել է` զանգվածային անկարգություններին մասնակցելու կասկածանքով:  Այս մասին հայտնում են քննչական կոմիտեի լրատվական ծառայությունից։

Հիշեցնենք, որ վերը նշված դեպքերի առթիվ հարուցվել էին քրեական գործեր՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի (սպանություն) 2-րդ մասի 6-րդ կետի, 235-րդ հոդվածի (ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը) 1-ին մասի, 34-104-րդ հոդվածի (սպանության փորձ) 2-րդ մասի 1-ին և 7-րդ կետերի, 185-րդ հոդվածի (գույքը դիտավորությամբ ոչնչացնելը կամ վնասելը) 1-ին մասի, 225-րդ հոդվածի (զանգվածային անկարգություններ) 2-րդ մասի հատկանիշներով, որոնք միացվել են մեկ վարույթում և նախաքննության կատարումը, ՀՀ քննչական կոմիտեի նախագահի հանձնարարությամբ, իրականացնում է ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր և Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունների քննիչներից կազմված խումբը:

Գավառում 2 անձի սպանության և 4 անձի հրազենային մարմնական վնասվածքներ պատճառելու, զանգվածային անկարգությունների միջադեպերի

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին