Կարևոր իրադարձություններ

Երևանի քաղաքապետարանը ստացել է 2 հատ քաղաքային կոմունալ վակումային մեքենա

06 Մայիս, 2020 19:05
Երևանի քաղաքապետարանը ստացել է 2 հատ քաղաքային կոմունալ վակումային մեքենա

«Կապիտալ Բիլդ» ՍՊԸ-ի և Երևանի քաղաքապետարանի միջև 01.04.2020թ-ին կնքված նվիրաբերության պայմանագրով՝ Երևանի քաղաքապետարանը ի աջակցություն Երևան քաղաքի ճանապարհների մաքրման գործընթացի, ստացել է երկու հատ 2020 թվականի արտադրության քաղաքային կոմունալ վակումային մեքենա (փոշեկուլ): Այս մասին տեղեկանում ենք Երևանի քաղաքապետարանի ֆեյսբուքյան էջում տարածած հաղորդագրությունից։

Նշվում է, որ վվիրաբերված մեքենաների ընդհանուր արժեքը կազմում է 100 մլն դրամ:

«Այս մեքենաները, միանալով արդեն իսկ համայնքային բյուջեի միջոցներով ձեռք բերված փոշեկուլներին, կծառայեն քաղաքում ճանապարհների մաքրման գործին:

Շնորհակալություն բոլոր նվիրատուներին: Քաղաքին Ձեր օժանդակությունը անհրաժեշտ է»,- ասված է հաղորդագրությունում։

 

Լրահոս

Դիտել ավելին