Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    482,5
    487,5

  • EUR

    560
    570

  • RUB

    6,13
    6,38

Կարևոր իրադարձություններ

Մայիսի 9-ին «Հաղթանակ» զբոսայգին և «Եռաբլուր» պանթեոնը փակ կլինեն

06 Մայիս, 2020 11:47
Մայիսի 9-ին «Հաղթանակ» զբոսայգին և «Եռաբլուր» պանթեոնը փակ կլինեն

Նոր կորոնավիրուսի համավարակի տարածումը կանխելու նպատակով մայիսի 9-ին փակ են լինելու «Հաղթանակ» զբոսայգի և «Եռաբլուր» զինվորական պանթեոն տանող հետիոտների ու տրանսպորտային միջոցների համար նախատեսված բոլոր ճանապարհները։  Այս մասին հայտնում են ՀՀ Ոստիկանությունից:

Եռատոնի շրջանակում տեղի կունենան միայն պաշտոնական արարողակարգային միջոցառումներ, իսկ մասսայական միջոցառումները հետաձգվում են:

«Նշենք, որ կարգը խախտելը կառաջացնի իրավական հետևանքներ։

Հարգելի՛ քաղաքացիներ, համավարակի տարածման այս պայմաններում անդառնալի հետևանքներից խուսափելու համար կոչ ենք անում բոլորին` ըմբռնումով մոտենալ որոշմանը»,-ասված է հայտարարության մեջ։

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին