Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    482,5
    487,5

  • EUR

    560
    570

  • RUB

    6,16
    6,41

Կարևոր իրադարձություններ

Տիգրան Ավինյանը նոր որոշում է ստորագրել

06 Մայիս, 2020 11:23
Տիգրան Ավինյանը նոր որոշում է ստորագրել

ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը «Տաշիր» բարեգործական հիմնադրամի հասցեով բեռնատար ավտոմեքենայի ներմուծման մասին որոշում է ստորագրել.

 

«Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝

1. Բարեգործական որակել «Տաշիր» բարեգործական հիմնադրամի կողմից ձեռք բերված 2019 թվականի արտադրության «Կամազ» մակնիշի բեռնատար ավտոմեքենայի (նույնականացման համար՝ XTC651155K1406282, 4,096,183 ռուբլուն համարժեք դրամ արժողությամբ, ԵՏՄ բեռ) ներմուծման ծրագիրը:

 

2. Սահմանել, որ նշված բեռնատար ավտոմեքենան ծառայելու է բացառապես «Տաշիր» բարեգործական հիմնադրամի կողմից իրականացվող Սպիտակի մանկապարտեզի, Տաշիր քաղաքի նոր բժշկական կենտրոնի և այլ բարեգործական ծրագրերի շրջանակներում:

3. «Տաշիր» բարեգործական հիմնադրամին՝ նշված ավտոմեքենայի համապատասխան ձևակերպումներն ավարտելուց հետո մեկամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել ամփոփ տեղեկություններ»,-ասված է որոշման մեջ:

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին