Կարևոր իրադարձություններ

Այս նախագիծը կարևոր դեր կխաղա զբոսաշրջության ոլորտի համար. Էդուարդ Աղաջանյան

05 Մայիս, 2020 23:15
Հեղինակ՝ Էդուարդ Աղաջանյան
Այս նախագիծը կարևոր դեր կխաղա զբոսաշրջության ոլորտի համար.  Էդուարդ Աղաջանյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը Ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Մրցութային ընթացակարգով ընտրված «Արխիտոն» նախագծային ընկերությունը Սևանա լճի ափամերձ հատվածում իրականացնելու է շուրջ 10 կմ երկարությամբ ճեմուղու կառուցապատման աշխատանքներ: Այս նախագիծը կարևոր դեր կխաղա զբոսաշրջության ոլորտի համար, ինչպես նաև կնպաստի ենթակառուցվածքների զագացմանը:

Առհասարակ, կառավարության համար առաջնահերթ են մեր երկրում ենթակառուցվածքների զարգացմանը նպաստող ծրագրերը և մենք անելու ենք ամեն ինչ դրանք առավելագույնս արդյունավետ իրականացնելու համար»:

 

 

Լրահոս

Դիտել ավելին