Կարևոր իրադարձություններ

Իրանական արժույթը «ռիալից» կփոխվի «թոմանի»

04 Մայիս, 2020 21:57
Իրանական արժույթը «ռիալից» կփոխվի «թոմանի»

Այսօր՝ մայիսի 4-ին, Իրանի խորհրդարանը հավանություն է տվել ազգային արտարժույթի՝ ռիալի անվանափոխության մասին օրինագծին։ Այս մասին  հայտնում է ISNA-ն։

Այսպես, 10000 ռիալը հավասար կլինի 1 թոմանի, իսկ յուրաքանչյուր թոմանը հավասար կլինի 100 պարսեխի։ Սա արվում է նրա համար, որպեսզի ազգային արտարժույթն ազատվի չորս զրոյից:

Նշվում է, որ խորհրդարանը առավելագույնը երկու տարի է տրամադրել կառավարությանը՝ որպես օրենքի իրականացման եւ թղթադրամների ու մետաղադրամների փոփոխման անցումային շրջան։

 

 

Լրահոս

Դիտել ավելին