Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    482,5
    487,5

  • EUR

    563
    573

  • RUB

    6,19
    6,44

Կարևոր իրադարձություններ

Կոտայքի մարզում բախվել են 29-ամյա վարորդների Mercedes-ն ու Ford Transit-ը. կան վիրավորներ

02 Մայիս, 2020 21:37
Կոտայքի մարզում բախվել են 29-ամյա վարորդների Mercedes-ն ու Ford Transit-ը. կան վիրավորներ

Այսօր՝ մայիսի 2-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում:

Shamshyan.com-ի հաղորդմամբ ժամը 14:30-ի սահմաններում, Հրազդան-Հանքավան ավտոճանապարհի 6-րդ կմ հատվածում բախվել են Մեղրաձոր գյուղի բնակիչ, 29-ամյա Գևորգ Գ.-ի վարած Mercedes մակնիշի 85 DR 888 համարանիշի և Կոտայքի մարզի Ջրվեժ գյուղի բնակիչ, 29-ամյա Սուրեն Խ.-ի վարած Ford Transit մակնիշի 34 TR 642 համարանիշի ավտոմեքենաները:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդներից Սուրեն Խ.-ն, վերջինիս ուղեւոր, Երևան քաղաքի Ջրվեժ բանավանի բնակիչ, 27-ամյա Ռոբերտ Ս.-ն և Mercedes-ի ուղևոր, Մեղրաձոր գյուղի բնակիչ, 27-ամյա Մարիամ Հ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Հրազդան» բժշկական կենտրոն: Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի, դասակի հրամանատար Սարգիս Բագրատյանի գլխավորությամբ:

Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի ավագ հետաքննիչ Արթուր Մինասյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Գ. Շամշյանի տեղեկություններով, Mercedes-ի վարորդ Սուրեն Խ.-ն աշխատում է «Զոլոտայա պոլյա» ՍՊԸ-ում, իսկ վիրավոր Ռոբերտ Ս.-ն աշխատում է «Ա. Ավետիսյան» ՍՊԸ-ում:

 

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին